Մեծագույն հարցը, որը մինչ օրս չի գտել իր պատասխանը, և որին չեմ կարող պատասխանել նույնիսկ ես`կանացի հոգու ուսումնասիրման իմ երեսնամյա գործունեության ընթացքում, այն հարցն է, թե` «ինչ է ուզում կինը»:  
Զիգմունդ Ֆրեյդ



Մենք գտել ենք պատասխանը`

ԲՅՈՒԹԻ ԱՐՄԵՆԻԱ


Գլխավոր  / ALLYNEA ԹԵՐԱՊԻԱ









   Ներկայացնում ենք ֆրանսիկան HD cosmetic ընկերության Allynea թերապիան, որն իր տեխնոլոգիայով եզակի է ողջ աշխարհում: Allynea մազերի խնամքի միջոցով ոչ միայն կարող եք պահպանել կամ վերականգնել վնասված մազերը,կանխարգելել մազաթափությունը, հարթեցնել գանգրությունը, այլ նաև բարակ և չենթրկվող մազերին հաղոդել ծավալ և որակ: Այն բացարձակ անվնաս է և կարելի է նույնիսկ հղի կանանց և երեխաներին:
Երբ մազերը հաճախ են ներկվում կամ հարդարվում վարսահարդարիչով, կորցնում են PH բալանսը (այն ապահովում է մազերի հարթությունն ու էլաստիկությունը), սկսում են մազարմատի երկայնքով դեպի վերջավորություն բարակել, որի արդյունքում ճուղավորվում, խճճվում և փշրվում են: Allynea-ն կերատինային հարթեցումներից տարբերվում է լիարժեք օրգանիկ նյութերի համակցվածությամբ: Դրա հիմքում առկա է օրգանիզմում վերարտադրվող վիտամիններիայն խումբը, որը կոչվում է մոլեկուլ P26 P- Պրոտին (ամինաթթուներ-սպիտակուցներ), իսկ 26 –ը խորհրդանշում է այն 26 վիտամինների խումբը, որոնք մազի մեջ աշխատում են նույնքան բնականոն կերպով, որքան օրգանիզմն է հաղորդում մազերի համար նախատեսված վիտամինային պաշար:
Հայտնի է, որ մազն ունի գենետիկ հիշողություն, իսկ թերապայի ընթացքում այնն ավելի է ակտիվանում՝ Teramax+P26 մոլեկուլային էլիքսիրի միջոցով, որը ներծծվելով մազի մեջ անմիջապես կարգավորում է մազերի PH բալանսը: 2 ամսվա ընթացքում ամինաթթուները սինթեզվում են մազի մեջ, որի արդյունքում անգամ ամիսներ անց գանգուր մազարմատները սկսում են աճել անհամեմատ հարթ։ Allynea թերապիան մազերի հարթեցումը ապահովում է 8 ամսից-1 տարի, գուցե և ավելի երկար՝կախված օրգանիզմի ֆուկցիոնալ աջակցությունից (ջրային պաշարումից):
Allynea թերապիան իրականացվում է միայն բարձրակարգ սրահներում: Մասնագետները նյութերով կարող են աշխատել առանց պաշտպանիչ ձեռնոցների, քանի որ այն չունի ալերգիկ ազդեցություն: Մազերը հեշտությամբ սկսում են ընդունել այն ձևը կամ հարթությունը, որը կցանկանաք հաղոդել լվանալուց հետո, երբ դրանք դեռ խոնավ կլինեն և կընդունեն այն ձևը, որը Դուք կցանկանաք:
Allynea-ն ապահովում է այնպիսի հարթեցում, որ տանը մազերը լվանալուց և ինքնուրույն չորացնելուց հետո դրանք ունենան գեղեցիկ և խնամված տեսք։ Թերապիայից անմիջապես հետո նույնիսկ կարող եք այցելել լողավազան, մեկնել ծովափնյա հանգստի: Միայն թե պետք է հրաժարվել մազերի գունաբացումից ընդամենը երկու ամիս, քանի որ այն կկանգնեցնի ամինաթթուների սինթեզումը՝ դուրս քաշելով մազից ողջ նյութի պարունակությունը։ Գունաբացումը խորհուրդ է տրվում կատարել թերապիայից առաջ կամ երկու ամիս հետո: Իսկ ներկել կարող եք նույնիսկ թերապիայից անմիջապես հետո: Allynea թերապիայից հետո արդյունքը լիարժեք ստանալու և պահպանելու համար առնվազն 3 ամիս պարտադիր է օգտագործել Allynea տնային խնամքի միջոցները՝շամպուն, կրեմ, սիեռո: Դրանք կարող եք օգտագործել անգամ առանց թերապիայի և նկատել մազերի որակական ինտենսիվ բարելավումը։ Allynea թերապիա իրականացնելուց որոշ ժամանակ անց, հնարավոր է, որ
Ձեր մազերն այլևս նման խնամքի կարիք չունենան: Allynea թերապիայի մյուս առավելությունն այն է, որ կանխում է մազաթափությունը և վերականգնում դրանց խտությունն ու ծավալը: Մեր օրգանիզմի կողմից վերարտադրվող վիտամինային համակարգը երբեմն չի բավականացնում մազարմատները սնուցելուն, իսկ այս տարբերակով դրանց տալիս ենք հավելյալ սնուցում, որի արդյունքում օրգանիզմի արտադրողականության հետ համատեղ ակտիվանում Է մազարմատների ֆունկցիոնալ ռեգեներացիան: Ամիսներ անց նկատելի է դառնում նոր աղվամազային խտություն: Այս մեթոդը չունի ազդեցություն գենետիկ ճաղատության (ալոպեցիա) դեպքերում:
Allynea թերապիան խորհուրդ է տրվում բոլորին, քանի որ արևը, օդը, ջուրը վնասում են մեր մազերը և խաթարում PH բալանսը: Եթե մազերը այրվել են և, թվում է, թե այլևս չեն վերականգնվի, խորհուրդ ենք տալիս իրականացնել Allynea թերապիա, որը պրոֆեսիոնալ մասնագետների օգնությամբ և մեկընդմիշտ մոռանալ այ խնդրի մասին:

 

mazeri xnamq մազերի բուժում
   
varsahardarum varsahardarum
   
mazeri maska mazeri maska
   
մազերի վերականգնում մազերի վերականգնում
   

Allynea  թերապիայի կանոնները 

 

1.Հարկավոր է մազերը լվանալ N1 շամպունով 2-3 անգամ, այնքան, որ շամպունը վերածվի մուսանման զանգվածի, ինչը նշանակում է, որ մազի ծակոտիները բացվել են և մազերը մաքրվել են տարբեր վնասակար բջիջներից:

 
2.Սրբիչով չորացնել մազերը և թեթև խոնավացած վիճակում արդեն շերտ-շերտ քսել տեռամաքս նյութն ու սանրել մազերը, որից հետո դրանք դառնում են ավելի էլաստիկ, պահպանվում է PH բալանսը և ավելի հեշտ է  մազերի հետ աշխատելը:
 
3.Ինֆրակարմիր ֆենով չորացնել մազերը և կատարել մազաբաժանում, վերցնել 2-3 սմ հաստությամբ մազափունջը և արմատներից քսել տվյալ մազի տեսակին համապատասխան էլիքսիր նյութը (Rigenerante, Intenso, Stille Riccio, Fluid Gel, Hair L-azer)` վերից վար:  
 
4.Ամբողջ մազերին քսելուց հետո կրկին կատարում ենք մազաբաժանում և, հետո, վերցներով 2-3 սմ հաստությամբ մազափունջը, սանրով ձգում ենք վերևից ներքև` միաժամանակ պահելով L-AserTek-ը սանրի ուղղությամբ:
 
5.Որպեսզի նյութը լիովին ներծծվի մազերի մեջ, հարկավոր է հանգիստ թողնել մազերը  20 րոպե:
 
6.Կրկին կատարել մազաբաժանում և 2-3 սմ հաստությամբ մազափնջերը հարթեցնել արդուկով (ջերմ.`180-220), որի գլխավոր նպատակը մազի շերտերը (կուտիկուլները) փակելն է:
 
7.Տվյալ օրը կամ օրեր անց կարելի է ներկել մազերը, իսկ եթե ներկելու կարիք չկա ապա մազերը լվանում ենք N5 շամպունով և քսում  N3 կրեմը, որը 4-5 րոպե մազերին թողնելուց հետո լվանում ենք:
 
8.Սրբիչով չորացնելուց հետո քսում եք Siero հեղուկը և ձևավորում մազերը ձեռքով կամ ֆենով:
 
9.Կարելի է օգտագործել նաև Allynea տնային խնամքի միջոցները ավելի առողջ և գեղեցիկ մազեր ունենալու համար: 
 
մազերի վերականգնում mazeri bujum mazeri xnamq
     
մազերի վերականգնում mazeri bujum mazeri xnamq
     
մազերի վերականգնում mazeri bujum mazeri xnamq
     
մազերի վերականգնում mazeri bujum mazeri xnamq

բանալի բառեր` gexeckutyan srah | kosmetika | mazeri xnamq | mazeri bujum | varsahardarum | sanrvacq | mazeri dzevavorum | harsanekan sanrvacqner | milirovka


Հարց մասնագետին

Հարգելի այցելուներ, մեր արհեստավարժ մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Սրահն աշխատում է ամեն օր

Աշխ. ժամերը՝
09:00-20:00 Վարդանանց 7/60 (մուտքը Տպագրիչների կողմից)

Copyright © 2014

Developed by IT Manager LLC
Viber: +37493 70-88-11
Հեռ` +37410 52-40-59