Մեծագույն հարցը, որը մինչ օրս չի գտել իր պատասխանը, և որին չեմ կարող պատասխանել նույնիսկ ես`կանացի հոգու ուսումնասիրման իմ երեսնամյա գործունեության ընթացքում, այն հարցն է, թե` «ինչ է ուզում կինը»:  
Զիգմունդ Ֆրեյդ



Մենք գտել ենք պատասխանը`

ԲՅՈՒԹԻ ԱՐՄԵՆԻԱ


Գլխավոր  / Ծառայություններ / Դաջվածքների հեռացում







Եթե ցանկանում եք ազատվել Ձեր մարմնի դաջվածքից, ապա էլոս տեխնոլոգիայով դաջվածքների հեռացման մեթոդը հենց Ձեզ համար է: Ճառագայթներն ազդում են մաշկի ներկված հատվածի մոլեկուլների վրա (առանց ներգործելու շրջակա հյուսվածքների վրա), և տեղի է ունենում գունավորված պիգմենտների հեռացում: Ընդ որում՝ կախված ներկի ներթափանցման խորությունից, գույնից և այլ հատկանիշներից կարելի է փոփոխել ճառագայթների կարգավորումները: Դաջվածքների տարբեր գույները պահանջում են նաև ալիքի տարբեր երկարություններ:
Էլոսի միջոցով դաջվածքների հեռացումը, որն ամբողջ աշխարհում պոպուլյար է համարվում, «ոսկե չափանիշ» է դարձել մաշկի վրայից ներկերի հեռացման համար: Այն անվնաս է և երաշխավորում է բարձր արդյունավետություն, ապահովում ցանկալի արդյունք: Ցավի զգացողությունը դաջվածքների հեռացման դեպքում ավելի պակաս է, քան դաջելիս: Հեռացման գործընթացի ժամանակ անզգայացում չի պահանջվում, ինչը շատ կարևոր է այն մարդկանց համար, ում հակացուցված է թմրեցումը:
Դաջվածքի լիակատար հեռացումը տեղի է ունենում մի քանի պրոցեդուրայից:


Հարց մասնագետին

Հարգելի այցելուներ, մեր արհեստավարժ մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Սրահն աշխատում է ամեն օր

Աշխ. ժամերը՝
09:00-20:00 Վարդանանց 7/60 (մուտքը Տպագրիչների կողմից)

Copyright © 2014

Developed by IT Manager LLC
Viber: +37493 70-88-11
Հեռ` +37410 52-40-59