Մեծագույն հարցը, որը մինչ օրս չի գտել իր պատասխանը, և որին չեմ կարող պատասխանել նույնիսկ ես`կանացի հոգու ուսումնասիրման իմ երեսնամյա գործունեության ընթացքում, այն հարցն է, թե` «ինչ է ուզում կինը»:  
Զիգմունդ Ֆրեյդ



Մենք գտել ենք պատասխանը`

ԲՅՈՒԹԻ ԱՐՄԵՆԻԱ


Գլխավոր  / Ծառայություններ / Մաշկի երիտասարդացում






Էլոսի միջոցով մաշկի երիտասարդացումը առանց վիրահատական միջամտության մեթոդ է՝ ընդդեմ ծերացման: Վերջինս ուղեկցվում է մաշկի թարմությունն և գեղեցկությունն աստիճանաբար կորցնելու գործընթացով: Կնճիռները, դիմախաղի մկանները, անոթային ցանցը և ժամանակի այլ «դրոշմները» մատնում են կնոջ իրական տարիքը, իսկ երբեմն էլ՝ ավելացնում են ավելորդ տարիներ: Որպեսզի այս ամենը տեղի չունենա, անհրաժեշտ է ձեռնարկել հրատապ միջոցներ՝ դեմքի մաշկի երիտասարդացման համար: Այս պարագայում էլոսի մեթոդը հրաշալի այլընտրանքային միջոց է վիրահատական միջամտության և հիվանդագին հակատարիքային ներարկումներին: Այն և՛ անցավ է, և՛ անհամեմատ մատչելի է, որի շնորհիվ բազմաթիվ կանայք կարող են իրենց թույլ տալ օգտվել այս մեթոդից պարբերաբար: Էլոսի միջոցով մաշկի երիտասարդացումն այսօր ամենաարդյունավետ և անվտանգ մեթոդներից է համարվում:

Երիտասարդացման արդյունքը հասանելի է դառնում հատուկ սարքի օգնությամբ, որը միաժամանակ գեներացնում է էներգիայի 2 տարատեսակ՝ էլեկտրական հոսանք և լուսային իմպուլս: Սարքի աշխատանքի ընթացքում մաշկի էլոս հատվածի և դրա շրջակա հյուսվածքների վրա առաջանում է ջերմաստիճանային տարբերություն: Այդ պատճառով էլ վնասված վերնամաշկի բջիջներն սկսում են քայքայվել, իսկ մաշկի ներքին շերտերում սինթեզվում է մեծ քանակությամբ կոլագեն և էլաստին, որոնցից էլ կազմված է հիմնային մաշկը:


Հարց մասնագետին

Հարգելի այցելուներ, մեր արհեստավարժ մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Սրահն աշխատում է ամեն օր

Աշխ. ժամերը՝
09:00-20:00 Վարդանանց 7/60 (մուտքը Տպագրիչների կողմից)

Copyright © 2014

Developed by IT Manager LLC
Viber: +37493 70-88-11
Հեռ` +37410 52-40-59