Մեծագույն հարցը, որը մինչ օրս չի գտել իր պատասխանը, և որին չեմ կարող պատասխանել նույնիսկ ես`կանացի հոգու ուսումնասիրման իմ երեսնամյա գործունեության ընթացքում, այն հարցն է, թե` «ինչ է ուզում կինը»:  
Զիգմունդ Ֆրեյդ



Մենք գտել ենք պատասխանը`

ԲՅՈՒԹԻ ԱՐՄԵՆԻԱ


Գլխավոր  / Ծառայություններ / Պիգմենտների հեռացում






Ժամանակակից էլոս-տեխնոլոգիան առաջարկում է ցանկացած տեսակի պիգմենտների հեռացման նոր, բարձր արդյունավետությամբ մեթոդ՝ անկախ նրանից, թե որտեղ է առաջացել այդ թերությունը՝ դեմքին, ուսին, կրծքին, ձեռքերին, ոտքերին, թե մարմնի այլ հատվածում:

Սարքը պիգմենտավորման վրա ազդում է մաշկի միջոցով: Որոշ ժամանակ անց պիգմենտները վերանում են: Այս մեթոդը գործնականորեն չունի հակացուցումներ և բոլորովին անվտանգ է: Էլոս տեխնոլոգիան RF-էներգիայի և IPL-լայնաշերտ իմպուլսային լույսի համադրություն է: Ինֆրակարմիր լույսը տաքացնում է պիգմենտային բջիջները, իսկ ռադիոալիքային երկբևեռ հոսանքը վերացնում է պիգմենտը, որը հետո ամբողջությամբ դուրս է բերվում օրգանիզմի հյուսվածքներից:

Էլոսը ներգործում է ըստ նշանառության՝ կետային «այրելով» պիգմենտային բծերը, և դրա հետ մեկտեղ զերծ մնալով շրջակա հյուսվածքները վնասելուց: Այս պրոցեդուրան բոլորովին անվտանգ է և արդյունավետ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար՝ ցանկացած մաշկի դեպքում: Պրոցեդուրայից հետո տեղի է ունենում մաշկի մշակված հատվածի ժամանակավոր մգացում, իսկ պիգմենտավորված բծերն անհետանում են ընդամենը մի քանի օր անց:

Էլոսը հրաշալի մեթոդ է նաև այն պատճառով, որ չի առաջացնում ոչ մի կողմակի ազդեցություն, և պրոցեդուրայից անմիջապես հետո հենց կարելի է վերադառնալ առօրյա գործերին՝ չփոխելով կյանքի սովորական ռիթմը:


Հարց մասնագետին

Հարգելի այցելուներ, մեր արհեստավարժ մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Սրահն աշխատում է ամեն օր

Աշխ. ժամերը՝
09:00-20:00 Վարդանանց 7/60 (մուտքը Տպագրիչների կողմից)

Copyright © 2014

Developed by IT Manager LLC
Viber: +37493 70-88-11
Հեռ` +37410 52-40-59