Մեծագույն հարցը, որը մինչ օրս չի գտել իր պատասխանը, և որին չեմ կարող պատասխանել նույնիսկ ես`կանացի հոգու ուսումնասիրման իմ երեսնամյա գործունեության ընթացքում, այն հարցն է, թե` «ինչ է ուզում կինը»:  
Զիգմունդ Ֆրեյդ



Մենք գտել ենք պատասխանը`

ԲՅՈՒԹԻ ԱՐՄԵՆԻԱ


Գլխավոր  / Նորություններ






Գարնանային նորություն PAZZINI սրահում

18/03/2015 Գարնանային նորություն PAZZINI սրահում

Գարնանային տոներին ընդառաջ՝ PAZZINI-ն հաճելի անակնկալ է մատուցում կանանց ու աղջիկներին: Մազահեռացման նոր, անցավ ու արդյունավետ եղանակ՝ գերմանական վերջին սերնդի MedeoStar Next դիոդային լազերի միջոցով:
Վերջերս ներմուծված այս նորագույն սարքավորումը մազահեռացման մյուս սարքերից տարբերվում է նրանով, որ այրվածքներ չի առաջացնում, սպիներ չի թողնում, մազերի ներաճման հավանականություն չկա: Դիոդային այս սարքը թույլ է տալիս միևնույն հատվածում աշխատել մի քանի անգամ, օգտագործում է կրկնակի իմպուլս, թույլ է տալիս աշխատել ալիքների երկու երկարությամբ: MedeoStar Next սարքը լազերային էպիլյացիայի սարքավորումների ոլորտում անվտանգության և արդյունավետության ոսկե չափանիշ է ինչպես հաճախորդի, այնպես էլ մասնագետի համար:

Նոր համալիր ծառայություն «Բյութի Արմենիայի» և նրա գործընկերներ կողմից

19/05/2014 Նոր համալիր ծառայություն «Բյութի Արմենիայի» և նրա գործընկերներ կողմից

«Բյութի Արմենիա» ընկերությունը սկսել է մատուցել նոր ծառայություն՝ ընտանեկան և կորպորատիվ միջոցառումների կազմակերպում և ոճավորում, որն իրականացնում է գործընկեր կազմակերպությունների՝ eLSi նորաձևության ստուդիայի և «Լեդի ֆուրշետի» հետ համատեղ:

28/04/2014 Տեղի ունեցավ Բյութի Արմենիա գեղեցկության կենտրոնի հանդիսավոր բացումը

Օրերս տեղի ունեցավ Բյութի Արմենիա ընկերության նորաբաց, առավել ընդարձակ ու հարմարավետ գեղեցկության կենտրոնի հանդիսավոր բացումը, որին մասնակցում էին ընկերության բազմաթիվ հաճախորդներն ու համակիրները, այդ թվում՝ շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչներու հանրային դեմքեր (Արսեն Սաֆարյան, Ռազմիկ Ամյան, Լուիզա Ներսիսյան և այլք): Կենտրոնի բացմանը իրենց մաղթանքներն էին բերել նաև Բյութի Արմենիա ընկերության գործընկերներն ու բարեկամները՝ հայաստանյան խնամքի միջոցների ու կոսմետիկայի շուկայի, նորաձևության ոլորտի ներկայացուցիչները (eLSi նորաձևության ստուդիա, Լեդի Ֆուրշետ և այլն):

29/10/2013 ՕԴԱՅԻՆ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՈՒՄՆ ԱՐԴԵՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հոկտեմբերից հայաստանյան շուկա ներմուծված ու արդեն վաճառքում գտնվող ամերիկյան հայտնի DINAIR ապրանքանիշը, որը հայտնի է օդային- կամ աէրո-դիմահարդարման ապրանքներով ու ծառայություններով, նորություն է հայաստանյան շուկայում ու պրոֆեսիոնալ դիմահարդարների շրջանում:

05/09/2013 ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՈՒՄ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԹՐԵՅՆԻՆԳ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Հոկտեմբերի 3-5-ը, առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա թրեյնինգ AirBrush Make-up (օդային դիմահարդարում) թեմայով, որը կանցկացնի ԱՄՆ-ից հատուկ ժամանած հայտնի պրոֆեսիոնալ դիմահարդար և վարսահարդար Էլիս Աթախանյանը: Գրանցման վերջնաժամկետը` սեպտեմբերի 15: Տեղերը սահմանափակ են, կարող են մասնակցել միայն պրոֆեսիոնալ դիմահարդարներ, մասնակիցների առավելագույն թիվը` 30:

Հարց մասնագետին

Հարգելի այցելուներ, մեր արհեստավարժ մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Սրահն աշխատում է ամեն օր

Աշխ. ժամերը՝
09:00-20:00 Վարդանանց 7/60 (մուտքը Տպագրիչների կողմից)

Copyright © 2014

Developed by IT Manager LLC
Viber: +37493 70-88-11
Հեռ` +37410 52-40-59