Մեծագույն հարցը, որը մինչ օրս չի գտել իր պատասխանը, և որին չեմ կարող պատասխանել նույնիսկ ես`կանացի հոգու ուսումնասիրման իմ երեսնամյա գործունեության ընթացքում, այն հարցն է, թե` «ինչ է ուզում կինը»:  
Զիգմունդ Ֆրեյդ



Մենք գտել ենք պատասխանը`

ԲՅՈՒԹԻ ԱՐՄԵՆԻԱ


Գլխավոր  / Նորություններ






02/08/2018
Նորույթ Pazzini studio-ում՝ եղունգների գունավոր գելային լիցք

Pazzini սրահը կանանց ուշադրությանն է ներկայացնում հաճելի նորույթ մատնահարդարման ոլորտում՝ եղունգների լիցք գունավոր գելային նյութով: Այն իրականացնում է ռուսաստանյան հայտնի մասնագետ Arsen Pete;-ն (Արսեն Պետեյանը), ով իր հմտությունն ու ստեղծագործականությունն է ներդնում մատնահարդարման գործի ողջ ընթացքում:

Գործընթացի արդյունքում եղունգները պատվում են հատուկ գելով, որը մնում է 3-4 շաբաթ: Քիմիական այս պոլիմերային նյութն ունի բնական եղունգներին շատ մոտ կառուցվածք, ինչը նշանակում է, որ այն լիովին անվնաս է Ձեր եղունգների համար:

Գելային լիցքն ունի մի ժարք առավելություններ: Առնանձնացրել ենք դրանցից ամենակարևորները.

- Տեսքից դրանք չեն տարբերվում բնական եղունգներից

- Եղունգը դրանց ներքո շնչում է և աճում սովորականի պես

- Ի տարբերություն ակրիլի, չունի տհաճ հոտ

- Գելի շնորհիվ եղունգների արտաքին շերտը դառնում է լիովին հավասար և հարթ

- Գելն ավելի էլաստիկ է, քան ակրիլը և կոտրվելու դեպքում բնական եղունգն առանձնապես չի վնասվում

Խնամված ձեռքեր և էսթետիկ մատնահարդարումը –ընդգծեք Ձեր անհատական ոճն ու յուրահատուկ ճաշակը Pazzini studio-ի մասնագետների օգնությամբ:



Նորություններ Allynea ապրանքանիշից

15/09/2017 Նորություններ Allynea ապրանքանիշից

Pazzini Studio-ի տնօրեն Լիանա Խաչատրյանը այս տարվա սեպտեմբեր ամսին Ֆրանսիայում հանդիպեց իտալական հանրահայտ Pazzini մազերի բնական միջոցներ ու աքսեսուարներ արտադրող ֆրանս-իտալական ընկերության իր գործընկերների, մասնավորապես Didier Rabaghi-ի հետ: Նպատակն էր ծանոթանալ Pazzini բրենդի Allynea մազերի բնական միջոցների նորություններին, Հայաստան բերել նոր տեսականու նմուշները՝ տեստավորելու և հետագայում մեր շուկայում իրացնելու նպատակով:

Վենետիկի կինոփառատոնի 3 հայտնիների լուքն ապահովեցին հայաստանցի մասնագետները

14/09/2017 Վենետիկի կինոփառատոնի 3 հայտնիների լուքն ապահովեցին հայաստանցի մասնագետները

Սեպտեմբերին տեղի ունեցավ կինոյի աշխարհում հայտնի Վենետիկի 74-րդ կինոփառատոնը, որի գլխավոր իրադարձություններից մեկը Palazzo Contarini Polignac նորաձևության փակ ցուցադրությունն էր: Վերջինիս, ի թիվս 7 հանրաճանաչ միջազգային դիզայներների, մասնակցում էր նաև Հայաստանի հայտնի դիզայներներից մեկը՝ Լիանա Սարգսյանը (eLsI ապրանքանիշ): Իսկ աննախադեպ հաջողության արժանացած նրա Haute Couture նրա հավաքածուն ներկայացնող մոդելների դիմահարդարումն ապահովեց իտալական Pazzini բրենդի հայաստանյան ներկայացուցիչ, Pazzini Studio-ի տնօրեն ոճաբան Լիանա Խաչատրյանը:

50% զեղչ հարսնացուների համար

19/01/2017 50% զեղչ հարսնացուների համար

Pazzini Studio-ն, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, հերթական անակնկալն է պատրաստել: Այս անգամ՝ հարսնացուների համար:

Բոլոր այն ապագա հարսիկները, որ մեզ մոտ կգրանցվեն մինչև մարտի 1-ը, կստանան 50% զեղչ հարսանեկան սանրվածքի ու դիմահարդարման բոլոր ծառայությունների համար: 

Անցեք հղումով, գրանցվեք և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ մանրամասները ճշտելու համար`https://goo.gl/gyoiqm:

Ի դեպ՝ նշանակություն չունի, թե երբ է լինելու պսակադրության արարողությունը: Պարզապես գրանցվեք մինչև մարտի 1-ը, և Pazzini Studio-ի մասնագետները կապահովեն Ձեր անթերի տեսքը կյանքի ամենակարևոր օրը: 

Arm Fashion Day 2016 Autum

05/12/2016 Arm Fashion Day 2016 Autum

Pazzini-ն մասնակցեց Arm Fashion Day 2016 Autumn նորաձևության ցուցադրությանը

Օրերս Մոսկվայի Golden Palace համալիրում տեղի ունեցավ ամենամյա Arm Fashion Day նորաձևության ցուցադրությունը: Տարին 2 անգամ՝ աշնանը և գարնանը, այս ցուցադրությունը միավորում է աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ դիզայներներին: Սակայն, Arm Fashion Day 2016-ի աշնանային ցուցադրության շրջանակը շատ ավելի լայն էր: Մասնակից 15 դիզայներները ներկայացնում էին Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան և Լիտվան:

Հարց մասնագետին

Հարգելի այցելուներ, մեր արհեստավարժ մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Սրահն աշխատում է ամեն օր

Աշխ. ժամերը՝
09:00-20:00 Վարդանանց 7/60 (մուտքը Տպագրիչների կողմից)

Copyright © 2014

Developed by IT Manager LLC
Viber: +37493 70-88-11
Հեռ` +37410 52-40-59