Մեծագույն հարցը, որը մինչ օրս չի գտել իր պատասխանը, և որին չեմ կարող պատասխանել նույնիսկ ես`կանացի հոգու ուսումնասիրման իմ երեսնամյա գործունեության ընթացքում, այն հարցն է, թե` «ինչ է ուզում կինը»:  
Զիգմունդ Ֆրեյդ



Մենք գտել ենք պատասխանը`

ԲՅՈՒԹԻ ԱՐՄԵՆԻԱ


Գլխավոր  / Նորություններ






26/12/2015
Pazzini սրահում արդեն ամանորյա տրամադրություն է



50% զեղչ հարսնացուների համար

19/01/2017 50% զեղչ հարսնացուների համար

Pazzini Studio-ն, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, հերթական անակնկալն է պատրաստել: Այս անգամ՝ հարսնացուների համար:

Բոլոր այն ապագա հարսիկները, որ մեզ մոտ կգրանցվեն մինչև մարտի 1-ը, կստանան 50% զեղչ հարսանեկան սանրվածքի ու դիմահարդարման բոլոր ծառայությունների համար: 

Անցեք հղումով, գրանցվեք և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ մանրամասները ճշտելու համար`https://goo.gl/gyoiqm:

Ի դեպ՝ նշանակություն չունի, թե երբ է լինելու պսակադրության արարողությունը: Պարզապես գրանցվեք մինչև մարտի 1-ը, և Pazzini Studio-ի մասնագետները կապահովեն Ձեր անթերի տեսքը կյանքի ամենակարևոր օրը: 

Arm Fashion Day 2016 Autum

05/12/2016 Arm Fashion Day 2016 Autum

Pazzini-ն մասնակցեց Arm Fashion Day 2016 Autumn նորաձևության ցուցադրությանը

Օրերս Մոսկվայի Golden Palace համալիրում տեղի ունեցավ ամենամյա Arm Fashion Day նորաձևության ցուցադրությունը: Տարին 2 անգամ՝ աշնանը և գարնանը, այս ցուցադրությունը միավորում է աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ դիզայներներին: Սակայն, Arm Fashion Day 2016-ի աշնանային ցուցադրության շրջանակը շատ ավելի լայն էր: Մասնակից 15 դիզայներները ներկայացնում էին Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան և Լիտվան:

Գարնանային նորություն PAZZINI սրահում

18/03/2015 Գարնանային նորություն PAZZINI սրահում

Գարնանային տոներին ընդառաջ՝ PAZZINI-ն հաճելի անակնկալ է մատուցում կանանց ու աղջիկներին: Մազահեռացման նոր, անցավ ու արդյունավետ եղանակ՝ գերմանական վերջին սերնդի MedeoStar Next դիոդային լազերի միջոցով:
Վերջերս ներմուծված այս նորագույն սարքավորումը մազահեռացման մյուս սարքերից տարբերվում է նրանով, որ այրվածքներ չի առաջացնում, սպիներ չի թողնում, մազերի ներաճման հավանականություն չկա: Դիոդային այս սարքը թույլ է տալիս միևնույն հատվածում աշխատել մի քանի անգամ, օգտագործում է կրկնակի իմպուլս, թույլ է տալիս աշխատել ալիքների երկու երկարությամբ: MedeoStar Next սարքը լազերային էպիլյացիայի սարքավորումների ոլորտում անվտանգության և արդյունավետության ոսկե չափանիշ է ինչպես հաճախորդի, այնպես էլ մասնագետի համար:

Նոր համալիր ծառայություն «Բյութի Արմենիայի» և նրա գործընկերներ կողմից

19/05/2014 Նոր համալիր ծառայություն «Բյութի Արմենիայի» և նրա գործընկերներ կողմից

«Բյութի Արմենիա» ընկերությունը սկսել է մատուցել նոր ծառայություն՝ ընտանեկան և կորպորատիվ միջոցառումների կազմակերպում և ոճավորում, որն իրականացնում է գործընկեր կազմակերպությունների՝ eLSi նորաձևության ստուդիայի և «Լեդի ֆուրշետի» հետ համատեղ:

Հարց մասնագետին

Հարգելի այցելուներ, մեր արհեստավարժ մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Սրահն աշխատում է ամեն օր

Աշխ. ժամերը՝
09:00-20:00 Վարդանանց 7/60 (մուտքը Տպագրիչների կողմից)

Copyright © 2014

Developed by IT Manager LLC
Viber: +37493 70-88-11
Հեռ` +37410 52-40-59