Մեծագույն հարցը, որը մինչ օրս չի գտել իր պատասխանը, և որին չեմ կարող պատասխանել նույնիսկ ես`կանացի հոգու ուսումնասիրման իմ երեսնամյա գործունեության ընթացքում, այն հարցն է, թե` «ինչ է ուզում կինը»:  
Զիգմունդ Ֆրեյդ



Մենք գտել ենք պատասխանը`

ԲՅՈՒԹԻ ԱՐՄԵՆԻԱ


Գլխավոր  / Ծառայություններ / Մելիրովկա, մազերի մասնակի գունաթափում (milirovka)






 

 

Մելիրովկան մազերը ներկելու ձև է, որի ժամանակ գունաթափվում են մազերը ոչ թե ամբողջությամբ, այլ՝ առանձին մազափնջեր: Մազերը ներկելու այս տարբերակը ավելի բարդ է, քան սովորական ձևով ներկելը: Դեռ հնուց է հայտնի, որ արևից գունաթափվում է մազերի մի մասը միայն, ենթադրվում է, որ հենց այդ գործոնն էլ հիմք է հանդիսացել մազերի ներկման այս նոր տեսակի ստեղծման համար: Մազերի ներկման այս մեթոդի հիմնադիրը անվանի վարսահարդար Ժակ Դիսանժն է: Նրա առաջին մոդելը դարձավ հանրահայտ դերասանուհի Բրիջիտ Բարդոն: Հենց Դիսաժն առաջին անգամ կիրառեց մազերը մաս-մաս ներկելու մեթոդը, որի արդյունքում մուգ և բաց մազերի սահուն անցումներն ավելի գեղեցիկ և ներդաշնակ էին դիտվում: Սկզբնական շրջանում մազերի մելիրովկան իրենց կարող էին թույլ տալ միայն հարուստները՝ Փարիզի ամենաթանկ վարսավիրանոցներում, իսկ այսօր արդեն մազերի մելիրովկան ավելի լայն տարածում ունի և հասանելի է շատ կանանց:

Մելիրովկայի տեսակները

      milirovka  milirovka  milirovka  milirovka  milirovka

Ներկայումս վարսահարդարներն առաջարկում են մելիրովկայի մի քանի տեսակներ՝

  • Դասական մելիրովկա - Սա ամենահայտնի և մեծ պահանջարկ ունեցող տեսակն է, որի դեպքում ներկվում են մազածածկույթի միայն առանձին մազափնջեր: Այն բավականին ունիվերսալ է, քանի որ հարմար է մազերի ցանկացած գույնի համար, ինչպես նաև՝ ցանկացած տարիքի համար, ուստի դասականը միշտ նորաձև է:
  • Ամերիկյան մելիրովկա - Առաջացել է վերջերս և համարվում է ամենանորաձևն ու ժամանակակիցը: Մազերի ներկման այս տարբերակն առավել հարմար է մուգ գույնի մազերի համար. ներկման ժամանակ օգտագործվում են տարբեր գույների փայլաթիթեղներ (ֆոլգա), ինչպես՝ նաև նույն տոնայնության մի քանի ներկանյութեր: Վարսահարդարները խորհուրդ են տալիս մելիրովկայի այս ձևը նրանց, ովքեր ունեն մուգ և հաստ մազեր: Մազերի այսպիսի ներկման շնորհիվ սանրվածքն ամեն անգամ նոր տեսք է ստանում: Լայն տարածում ունի հատկապես Հոլիվուդում:
  • «Մաժիմեշ» - Սա մազերի ներկման ամենախնայող տարբերակն է: Այն հաղորդում է ոսկեգույն երանգ ամբողջ մազածածկույթին: Վարսահարդարները խորհուրդ են սա կիրառել բաց գույնի մազերի համար: «Մաժիմեշի» հիմնական առանձնահատկությունն այն է, որ ներկելիս օգտագործվում են նյութեր՝ առանց ամոնիակի:
  • «Բելիաժ» - Այս տիպի մելիրովկան հիմնականում նախընտրում են նրանք, ովքեր չեն վախենում զանազան փորձարկումներից: Այս դեպքում ներկվում են միայն մազերի ծայրերը: «Բելիաժ» մելիրովկան ավելի գեղեցիկ է կարճ և շերտերով մազերի դեպքում: Ներկման այս տարբերակը մազերին հաղորդում է ծավալ: Հիմնական առավելությունն այն է, որ եթե ժամանակի ընթացքում սանրվածքը հոգնեցնում է կամ, առհասարակ, ի սկզբանե հավանության չի արժանացել, հնարավոր է լինում փոխել՝ կտրելով մազերի ծայրերը:
  • «Մաժիկոնտրաստ» - Սա հիմնականում հարմար է մուգ կամ սև մազեր ունեցողների համար: Հատուկ տեխնիկական մեթոդներով հնարավորություն է լինում ստանալ սև և սպիտակ շարքերի իդեալական համադրության: Ներկման ժամանակ օգտագործվում են միայն ուժեղ ներկեր:
  • Crazy Colors կամ «խենթ գույներ» - Հիմնականում նախընտրում են երիտասարդ աղջիկներն ու «ոճային» կանայք: Մազերը կարող են լինել ամենատարբեր երանգների ՝ դասական սպիտակից մինչև բաց մանուշակագույն: Հիմնական առանձնահատկությունն այն է, որ գունաթափված մազափնջերի վրա քսվում են գույնզգույն քսուքներ, որոնք, սակայն, երկար մնայուն չեն և շուտ թափվում են՝ չհասցնելով «ձանձրացնել» փոփոխությունների սիրահարներին:

 

Առավելություններ և թերություններ

Մազերի մելիրովկան (milirovka) ունի ինչպես իր առավելությունները, այնպես էլ՝թերությունները.

Մելիրովկայի առավելությունները՝

  • ստվեր է հաղորդում մաշկին այնպես, որ այն թվում է ավելի մաքուր և հարթ,
  • հիանալիորեն թաքցնում է ճերմակ մազերը, այդ իսկ պատճառով իդեալական է տարիքով կանանց համար,
  • փակ տարածությունում մազերն ունենում են ավելի բնական տեսք,
  • նոր աճած մազարմատներն այդքան ցայտուն չեն երևում,
  • խնայում է ժամանակ և միջոցներ, քանի որ մելիրովկա հիմնականում անում են 2-3 ամիսը մեկ անգամ
  • շատ հարմար է այն կանանց, ովքեր ցանկանում են դառնալ շիկահեր, սակայն չեն համարձակվում միանգամից գունաթափել մազերը:

 

Մելիրովկայի թերությունները

  • ներկման գործընթացը տևում է բավական երկար ժամանակ՝ 2-5 ժամ,
  • խորհուրդ է տրվում կատարել առնվազն մեկ ամիս կտրվածքով,
  • մասնագետները խորհուրդ չեն տալիս այն կանանց, ովքեր երկար ժամանակ մազերի ներկման համար օգտագործել են հինա:

 

Օգտակար խորհուրդներ

Մասնագետները նշում են, որ բնական մազերը կարող են 1-2 տոն բաց լինել: Այդ իսկ պատճառով մինչև մազերը մելիրովկա (miliriovka) անելը, պետք է ճշտել, թե ինչպես է ազդում սպիտակեցումը տարբեր գույնի մազերի վրա: Այսպես, օրինակ, կարմիր երանգ ունեցող մազերը գրեթե անհնար է գունաթափել: Սև մազերը, գունաթափելուց հետո դառնում են շագանակագույն, դարչնագույն մազերը՝ շեկ:

Մելիրովկայի համար ամենակարևորն առողջ մազերն են: Այդ իսկ պատճառով, եթե մազերը վնասված են, նախ անհրաժեշտ է դրանք բուժել: Իսկ եթե մազերն արդեն ներկված են, ապա մինչև մելիրովկա անելը անհրաժեշտ է այդ մասին զգուշացնել վարսահարդարին, ինչպես նաև նշել այն ներկի անունը, որով մինչ այդ ներկվել է, դա կօգնի ձեզ խուսափել անցանկալի հետևանքներից:

Հարկ է նշել, որ մելիրովկայից հետո մազերը դառնում են ավելի փխրուն, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է օգտագործել հատուկ խնամքի միջոցներ՝ ներկված մազերի համար:

 

բանալի բառեր` gexeckutyan srah | kosmetika | mazeri xnamq | mazeri bujum | varsahardarum | sanrvacq | mazeri dzevavorum | harsanekan sanrvacqner | milirovka


Հարց մասնագետին

Հարգելի այցելուներ, մեր արհեստավարժ մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Սրահն աշխատում է ամեն օր

Աշխ. ժամերը՝
09:00-20:00 Վարդանանց 7/60 (մուտքը Տպագրիչների կողմից)

Copyright © 2014

Developed by IT Manager LLC
Viber: +37493 70-88-11
Հեռ` +37410 52-40-59