Մեծագույն հարցը, որը մինչ օրս չի գտել իր պատասխանը, և որին չեմ կարող պատասխանել նույնիսկ ես`կանացի հոգու ուսումնասիրման իմ երեսնամյա գործունեության ընթացքում, այն հարցն է, թե` «ինչ է ուզում կինը»:  
Զիգմունդ Ֆրեյդ



Մենք գտել ենք պատասխանը`

ԲՅՈՒԹԻ ԱՐՄԵՆԻԱ


Գլխավոր  / Ծառայություններ / Միջոցառումների կազմակերպում և ոճավորում






 


«Բյութի Արմենիա» ընկերությունը, համագործակցելով eLSi նորաձևության ստուդիայի և «Լեդի ֆուրշետի» հետ, իրականացնում է ընտանեկան և կորպորատիվ միջոցառումների կազմակերպում:

Սա մի համալիր ծառայություն է, որը թույլ է տալիս մեկ տեղում առավել մատչելի լուծել միջոցառման հետ կապված բոլոր խնդիրները. «Լեդի ֆուրշետն» ապահովում է միջոցառման հյուրասիրության սեղանների ու ֆուրշետի ձևավորումն ու սպասարկումը, eLSi ստուդիան՝ հագուստներն ու աքսեսուարները, իսկ «Բյութի Արմենիա»-ի Pazzini գեղեցկության կենտրոնը՝ միջոցառման մասնակիցների արտաքին տեսքը՝ հարսանեկան, տոնական և երեկոյան սանրվածքն ու դիմահարդարումը: Այս համալիր ծառայության առակարևոր առավելությունն այն է, որ բոլոր երեք ընկերությունների մասնագետներն աշխատում են համատեղ՝ փորձելով միջոցառմանը վերաբերող բոլոր աշխատանքները կատարել միևնույն ոճով, փոխհամաձայնեցված: Մյուս առավելությունն այն, որ պատվիրատուն ստանում է հայտնի ընկերությունների կողմից մատուցվող անվիճելի բարձրակարգ ծառայություն՝ մեկ տեղում ու մատչելի գնով:

Նշանադրություն, հարսանիք, ծննդյան օր, կնունք, մանկական տոն, ատամհատիկ, տյառնընդառաջ (տերնդեզ). այս և այլ կարևոր ընտանեկան միջոցառումներից բացի մեր մասնագետներն իրականացնում են նաև կորպորատիվ երեկույթների, բանկետների, շնորհանդեսների, ավարտական երեկոների և կոլեկտիվ միջոցառումների մասնակիցների շլացուցիչ արտաքին տեսքը՝ միջոցառման բովանդակությանը, միջավայրին ու տրամադրությանը համապատասխան:

 

 


Հարց մասնագետին

Հարգելի այցելուներ, մեր արհեստավարժ մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Սրահն աշխատում է ամեն օր

Աշխ. ժամերը՝
09:00-20:00 Վարդանանց 7/60 (մուտքը Տպագրիչների կողմից)

Copyright © 2014

Developed by IT Manager LLC
Viber: +37493 70-88-11
Հեռ` +37410 52-40-59