Մեծագույն հարցը, որը մինչ օրս չի գտել իր պատասխանը, և որին չեմ կարող պատասխանել նույնիսկ ես`կանացի հոգու ուսումնասիրման իմ երեսնամյա գործունեության ընթացքում, այն հարցն է, թե` «ինչ է ուզում կինը»:  
Զիգմունդ Ֆրեյդ



Մենք գտել ենք պատասխանը`

ԲՅՈՒԹԻ ԱՐՄԵՆԻԱ


Գլխավոր  / Ծառայություններ / Էլոս էլիպյացիա






Ժամանակակից կոսմետոլոգիան առաջարկում է մաշկի խնամքի, երիտասարդացման և գեղեցկության մի շարք նոր մեթոդներ: Տարիներ և նույնիսկ դարեր շարունակ կանանց կողմից ամենապահանջված կոսմետոլոգիական պրոցեդուրան մազահեռացումն է: Այժմ մազահեռացման համար մեծ տարածում է ստացել էլոս էպիլյացիայի մեթոդը: Էլոս մազահեռացման համար նախատեսված սարքն արձակում է IPL լայնալիք իմպուլսային լույս և RF ռադիոալիքային երկբևեռ հոսանք: Նման զուգակցված ճառագայթման արդյունքում տեղի է ունենում հետևյալը՝ մազարմատին ուղղված էներգիան տաքացնում և քայքայում է մազի ֆոլիկուլը: Ուղորդված ճառագայման շնորհիվ մաշկի շրջակա հյուսվածքներն անվնաս են մնում՝ կանխելով այրվածքն ու պիգմենտավորումը: Սարքն ունի մաշկի սառեցման համաակարգ, որը կանխում է շատ բարձր ջերմաստիճանից առաջացող ցավը:

Էլոս էպիլյացիան գործնականորեն ցավոտ չէ, չի թողնում հետքեր, և ամենակարևորը, արդյունավետ կերպով մարմնից հեռացնում է անցանկալի մազերը: Էլոսը լազերային էպիլյացիա չէ, ոչ էլ ֆոտոէպիլյացիա, այն երկու տեսակի էներգիաների համադրություն է: Այն ապահովում է մաքսիմալ արդյունք և կարելի է կիրառել մարմնի ցանկացած մասի վրա, նույնիսկ ամենազգայուն հատվածներին՝ դեմքին, ինտիմ մասերին: Այս մեթոդն ազդում է ցանկացած տեսակի մազի վրա՝ ամենաբացից մինչև ամենաթուխ մաշկին:

Էլոսի ամեն պրոցեդուրային պետք է նախապես պատրաստվել՝ նախօրեին հարկավոր է սափրել միջամտության ենթարկվող շրջանը: Էլոս պրոցեդուրաներից կարող են օգտվել ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ, բայց կան մի քանի հակացուցումներ, որոնց դեպքերում արգելվում է էլոս պրոցեդուրան, դրանք են՝

Հղիություն, լակտացիա

Մինչև 15 տարեկան աղջիկներ

Հիպերտոնիկ հիվանդության 3-4 աստիճան

Շաքարային դիաբետի 3-4 աստիճան

Մաշկային հիվանդություններ, բորբոքված վիճակ

Օնկո հիվանդություններ, միոմաներ, մաստիտ

Էպիլեպսիկ հիվանդություն

Սիստեմային հիվանդություն

Թունավոր զոբ

Մետաղական մաս-գործիք

Դեղեր, որոնք արգելվում են արևի ճառագայթների դեպքում

Վիտամիններ, որոնք ընդունում եք երկար ժամանակ

Չարորակ խալեր, հերպեսներ


Հարց մասնագետին

Հարգելի այցելուներ, մեր արհեստավարժ մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Սրահն աշխատում է ամեն օր

Աշխ. ժամերը՝
09:00-20:00 Վարդանանց 7/60 (մուտքը Տպագրիչների կողմից)

Copyright © 2014

Developed by IT Manager LLC
Viber: +37493 70-88-11
Հեռ` +37410 52-40-59