Մեծագույն հարցը, որը մինչ օրս չի գտել իր պատասխանը, և որին չեմ կարող պատասխանել նույնիսկ ես`կանացի հոգու ուսումնասիրման իմ երեսնամյա գործունեության ընթացքում, այն հարցն է, թե` «ինչ է ուզում կինը»:  
Զիգմունդ Ֆրեյդ



Մենք գտել ենք պատասխանը`

ԲՅՈՒԹԻ ԱՐՄԵՆԻԱ


Գլխավոր  / Ապրանքատեսականի / Կոսմետիկ միջոցներ / Օդային դիմահարդարում՝ Dinair








մազերի ներկում

 

 

ՕԴԱՅԻՆ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՈՒՄ՝ DINAIR

Dinair-ը ստեղծվել է Միացյալ նահանգներում պրոֆեսիոնալ դիմահարդար և մաշկաբան, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Դինա Օսլիի կողմից: Այն հեղափոխություն կատարեց կոսմետիկ միջոցների արտադրության մեջ. առաջին անգամ դիմահարդարման բնագավառում արտադրվեցին օդային եղանակով օգտագործվող կոսմետիկ միջոցներ: Արդեն ավելի քան 30 տարի է, ինչ օդային դիմահարդարումը արդյունավետ տարբերակ է աշխարհի առաջատար գեղեցկության սրահների և պրոֆեսիոնալ դիմահարդարների համար:

1980-ականներից Dinair-ը աշխարհի տարբեր ծայրերում անցկացնում է պրոֆեսիոնալ թրեյնինգներ` հայտնի ու պրեֆեսիոնալ դիմահարդարների հետ:

Ի տարբերություն ավանդական դիմահարդարման` այս տարբերակը մի քանի անգամ ավելի արդյունավետ է: Հատուկ մշակված սարքի` օդային խոզանակի միջոցով զանգվածը փչում են մաշկի վրա, որի շնորհիվ ծածկվում են մաշկի բոլոր անհարթությունները և մաշկը ստանում է ավելի բնական ու խնամված տեսք:

Օդային դիմահարդարումը չի գունափոխվում, չի հալչում, լղոզվում կամ չորանում և պահպանվում է մինչև 24 ժամ: Այս տարբերակով օգտագործողը ձերբազատվում է նաև սովորական անձեռոցիկներից, բամբակներից կամ սպունգներից, իսկ դիմահարդարումը մաքրելու համար անհրաժեշտ է ընդամենը ջուր և օճառ:

Dinair-ը հրաշալի այլընտրանք է մշտական օգտագործման ավանդական քսուքներին ու նյութերին, և այժմ արդեն հատուկ մշակված պրոֆեսիոնալ տեխնոլոգիան հասանելի է բոլորին: Այն արդեն ունի հավատարիմ հաճախորդների մեծ բանակ, որոնք ամեն անգամ իրենց գեղեցկության մի նոր աշխարհ են բացահայտում: Dinair-ի շնորհիվ մենք ստեղծում ենք ավելի երջանիկ ու գեղեցիկ աշխարհ:

Dinair-ի Studio Beauty հավաքածուն ամենաօգտագործվողներից է ամբողջ ԱՄՆ-ում և աշխարհում, իսկ այսուհետ նաև Հայաստանում:

dinair

 

Studio Beauty հավաքածուն ներառում է`

mazeri nerker          մազերի վերականգնում                  mazeri nerk                 

• Օդային դիմահարդարման 12 երանգներ        • Պրո բյութի օդային խոզանակ        • “Moist & Dewy” խոնավեցնող կրեմ      

• Պրո բյութի օդային խոզանակ

• Նախշակաղապարների հավաքածու

• Ուսուցանող DVD

• Ստվերաներկի պաշտպանիչ

 

 


Հարց մասնագետին

Հարգելի այցելուներ, մեր արհեստավարժ մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Սրահն աշխատում է ամեն օր

Աշխ. ժամերը՝
09:00-20:00 Վարդանանց 7/60 (մուտքը Տպագրիչների կողմից)

Copyright © 2014

Developed by IT Manager LLC
Viber: +37493 70-88-11
Հեռ` +37410 52-40-59