Մեծագույն հարցը, որը մինչ օրս չի գտել իր պատասխանը, և որին չեմ կարող պատասխանել նույնիսկ ես`կանացի հոգու ուսումնասիրման իմ երեսնամյա գործունեության ընթացքում, այն հարցն է, թե` «ինչ է ուզում կինը»:  
Զիգմունդ Ֆրեյդ



Մենք գտել ենք պատասխանը`

ԲՅՈՒԹԻ ԱՐՄԵՆԻԱ


Գլխավոր  / Ապրանքատեսականի / Ալլինեա / Մազերի դիմակներ և շիճուկներ






 

 

ՄԱԶԵՐԻ ԴԻՄԱԿՆԵՐ, ՇԻՃՈՒԿՆԵՐ, ՇԱՄՊՈՒՆՆԵՐ

Որակյալ մազերի դիմակների, շիճուկների և շամպունների մեծ տեսականի

Allynea - ESSENZA SIERO NUTRIENTE

ՀԻՄՆԱԿԱՆ ՍՆՈՒՑՈՂ ՇԻՃՈՒԿ

Շնորհիվ ակտիվ բաղադրամասերի` արգանի յուղի, այս շիճուկը պաշտպանում և սնուցում է մազերը, հիանալի լուծում է ճյուղավորված, չոր, փշրվող մազերի համար: ԷՍԵՆՑԱ ՍԻԵՐՈ շիճուկը ոչ միայն պաշտպանում է արտաքին վնասակար ազդեցություններից , այլև ներծծվելով մազի մեջ վերականգնում է PH բալանսը՝ մազերին հաղորդելով էլաստիկություն, փափկություն, օժանդակում է մազերի արագ և հեշտ հարդարմանը: Այս խնամքի միջոցը շատ հեշտ օգտագործելի է, խիտ է, ուստիև օգտագործելիս քիչ քանակություն է հարկավոր: Քսվում է մազերը լվանալուց հետո մազերի ծայրերին, կարելի է նաև քսել մազերը հարդարելուց հետո՝ դրանց գեղեցիկ փայլ հաղորդելու համար:



մազերի շիճուկներ

Allynea - ESSENZA SIERO STILE RICCIO - 250 մլ

ԳԱՆԳՈՒՐ ՈՃԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՍՆՈՒՑՈՂ ՇԻՃՈՒԿ

Ակտիվ բաղադրամասերի, բաղադրատոմսում առկա արգանի յուղի շնորհիվ, այս շիճուկը պաշտպանում և սնուցում է մազերը: ՍԻԵՐՈ ՌԻՑՑԻՈ-ն հիանալի միջոց է ճյուղավորված, չոր, փշրվող մազերի խնդիրը մեկընդմիշտ լուծելու համար: ԷՍԵՆՑԻԱ ՍԻԵՐՈ ՌԻՑՑԻՈ շիճուկը վարսերը պաշտպանում է ոչ միայն արտաքին միջավայրի վնասակար ազդեցություններից , այլև, ներծծվելով մազի մեջ, վերականգնում է PH բալանսը՝ մազերին հաղորդելով էլաստիկություն, փափկություն, նպաստում է մազերի արագ և հեշտ հարդարմանը: Շիճուկը հեշտ օգտագործելի է, և քանի որ խիտ է, ուստի յուրաքանչյուր անգամ օգտագործվում է քիչ քանակությամբ. քսվում է մազերը լվանալուց հետո, մազերի ծայրերին: Կարելի քսել նաև մազերը հարդարելուց հետո՝ դրանց գեղեցիկ փայլ հաղորդելու համար:



Allynea - REVOLUTION CREMA, 250 մլ (ՄԱԶԵՐԻ ԴԻՄԱԿ)

ՌԵՎՈԼՅՈՒՇՆ ԿՐԵՄ - ԴԻՄԱԿ

Այս սնուցող կրեմ - դիմակը նոր՝ հեղափոխական բանաձև է մազերի խնամքի ոլորտում: Կերատինի և արգանի յուղի շնորհիվ այն պաշտպանիչ շերտ է ստեղծում մազերի ողջ երկայնքով՝ սնուցելով դրանք և պահպանելով խոնավությունը, ինչպես նաև՝ պահպանում է մթնոլորտային վնասակար ազդեցություններից: Կատարյալ միջոց է ԱԼԼԻՆԵԱ թերապիայի երկարակեցությունն ապահովելու համար: ԱԼԼԻՆԵԱ շամպունի և շիճուկի հետ միասին կրեմ - դիմակը իդեալական հավաքածու է կազմում, ապահովում է մազերի առողջ, հարթ ու գեղեցիկ տեսքը: Ստեղծում է ջերմապաշտպանիչ շերտ մազերի համար: Մազերը շամպունով լվանալուց հետո կրեմը հարկավոր է տարածել մազերի ողջ երկայնքով, սպասել 4-5 րոպե, այնուհետև թեթև պարզաջրել:



Allynea - REVOLUTION CREMA RIGENERANTE (ՄԱԶԵՐԻ ԴԻՄԱԿ), 250 մլ

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂ ՍՆՈՒՑՈՂ ԿՐԵՄ - ԴԻՄԱԿ ՌԵԳԵՆԵՐԱՆՏԵ

ԱԼԻՆԵԱ մազերի այս սնուցող կրեմ - դիմակը նոր հեղափոխական բանաձև է մազերի խնամքի բնագավառում: Կերատինի, արգանի յուղի շնորհիվ դիմակը պաշտպանիչ շերտ է ստեղծում մազերի ողջ երկայնքով՝ սնուցելով մազերը և պահպանելով դրանց խոնավությունը, նաև պաշտպանում է մթնոլորտային վնասակար ազդեցություններից: Բացի այն, որ այս դիմակը հարկավոր է ցանկացած տիպի մազերի որակը բարձրացնելու համար, նաև կատարյալ միջոց է ԱԼԼԻՆԵԱ թերապիա անցած մազերի թերապիայի երկարակեցությունը ապահովելու համար: ԱԼԻՆԵԱ շամպունի և շիճուկի հետ միասին կրեմ - դիմակը իդեալական հավաքածու է: Մազերի այս սնուցող դիմակը կատարյալ միջոց է վնասված, գունաթափված, փշրվող մազերը վերականգնելու, դրանց ծավալ, փայլ, էլաստիկություն հաղորդելու համար: Մազերը շամպունով լվանալուց հետո ԱԼԻՆԵԱ կրեմը, հանդես գալով որպես ջերմապաշտպանիչ շերտ, հարկավոր է տարածել մազերի վրա ամբողջությամբ, սպասել 4-5 րոպե, այնուհետև թեթև պարզաջրել:



Allynea - REVOLUTION CREMA STILE RICCIO, 250 մլ

ԳԱՆԳՈՒՐ ՄԱԶԵՐԻ ՍՆՈՒՑՈՂ ԿՐԵՄ - ԴԻՄԱԿ ՌԻՑՑԻՈ

Գանգուր և խիտ մազերի համար նախատեսված այս սնուցող կրեմ - դիմակը նոր, հեղափոխական բանաձև է մազերի խնամքի ոլորտում: Կերատինի ու արգանի յուղի շնորհիվ այն ստեղծում է պաշտպանիչ շերտ մազերի ողջ երկայնքով՝ սնուցելով դրանք և պահպանելով խոնավությունը, ինչպես նաև՝ պաշտպանում է մթնոլորտային վնասակար ազդեցություններից: Մազերի այս դիմակը կատարյալ միջոց է Ալինեա թերապիան պահպանելու համար, ապահովելու նրա երկարակեցությունը: Իդեալական հավաքածու է ստեղծում ALLYNEA շամպունի և շիճուկի հետ միասին: Կրեմ - դիմակը կատարյալ է խճճվող, դժվար հարդարվող մազերը վերակազմավորելու, դրանց էլաստիկությունն ու ճկունությունը ապահովելու համար: Մազերը շամպունով լվանալուց հետո կրեմը հարկավոր է տարածել մազերի ողջ երկարությամբ, սպասել 4-5 րոպե, այնուհետև թեթև պարզաջրել:



Allynea - SHAMPOO SENZA SALE RISTRUTTURANTE

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂ ՇԱՄՊՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԱՂԻ

Վիտամիննեով, կերատինով, կոկոսի և արգանի յուղերի բաղադրությամբ այս շամպունը կատարյալ բանաձև է վնասված, ճյուղավորված մազերի բուժման և վերականգման համար: ԱԼԼԻՆԵԱ շամպունը, ի տարբերություն մազերի մյուս լվացող միջոցների, չի պարունակում աղեր և, հետևաբար, չի վնասում գլխամաշկը: Շնորհիվ կերատինի այն սնուցում է մազերը՝ հաղորդելով էներգիա, էլաստիկություն, և պահպանում է մազերի խոնավությունը: Ամրացնում է մազերի արմատները, կախարգելում է մազաթափությունը:



Allynea - SHAMPOO STILE RICCIO

ԳԱՆԳՈՒՐ ՄԱԶԵՐԻ ՇԱՄՊՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԱՂԻ

Գանգուր և խիտ մազերի համար նախատեսված, վիտամիններով, կերատինի, կոկոսի և արգանի յուղերի բաղադրությամբ այս շամպունը կատարյալ բանաձև է վնասված, ճյուղավորված մազերի բուժման և վերականգման համար: ԱԼԼԻՆԵԱ շամպունը, ի տարբերություն մյուս լվացող միջոցների, չի պարունակում աղեր և, հետևաբար, չի վնասում գլխամաշկը: Կերատինի շնորհիվ այն սնուցում է մազերը՝ հաղորդելով դրանց էներգիա, էլաստիկություն, և պահպանում է մազերի խոնավությունը: Ամրապնդում է մազերի արմատները, կախարգելում է մազաթափությունը:

 



բանալի բառեր` gexeckutyan srah | kosmetika | mazeri xnamq | mazeri bujum | varsahardarum | sanrvacq | mazeri dzevavorum | harsanekan sanrvacqner | milirovka


Հարց մասնագետին

Հարգելի այցելուներ, մեր արհեստավարժ մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Սրահն աշխատում է ամեն օր

Աշխ. ժամերը՝
09:00-20:00 Վարդանանց 7/60 (մուտքը Տպագրիչների կողմից)

Copyright © 2014

Developed by IT Manager LLC
Viber: +37493 70-88-11
Հեռ` +37410 52-40-59