Մեծագույն հարցը, որը մինչ օրս չի գտել իր պատասխանը, և որին չեմ կարող պատասխանել նույնիսկ ես`կանացի հոգու ուսումնասիրման իմ երեսնամյա գործունեության ընթացքում, այն հարցն է, թե` «ինչ է ուզում կինը»:  
Զիգմունդ Ֆրեյդ



Մենք գտել ենք պատասխանը`

ԲՅՈՒԹԻ ԱՐՄԵՆԻԱ


Գլխավոր  / Ծառայություններ / Դիմահարդարում






 

Աշխարհում կան դիմահարդարման բազմաթիվ տեսակներ` սկսած ամենօրյա կոսմետիկ դիմահարդարումից, որ անհրաժեշտ է բոլորին մաշկի խնամքի և դիմադրողականության բարձրացման համար, մինչև բարձր պրոֆեսիոնալիզմ պահանջող դիմահարդարման տեսակներ, որոնք կատարում են տարբեր ֆոտոսեսիաների, ցուցադրությունների, նկարահանումների, ամենատարբեր երեկույթների մասնակցության համար:

Առօրյայում դիմահարդարում կատարում են մաշկի թեթև թերությունները շտկելու, դիմագծերն ընդգծելու, համապատասխան վայրերում հնարավորինս գեղեցիկ և խնամված ներկայանալու համար:

Մեր սրահներում կատարվում են ամենօրյա, երեկոյան դիմահարդարումներ, ինչի համար հաշվի է առնվում հաճախորդի տրամադրվածությունը, նախասիրությունները, դիմագծերը, մաշկի գույնը, հագուստը, սանրվածքը: Հարկ եղած դեպքում թաքցվում են տարբեր մաշկային խնդիրները:

Մեր սրահներում դիմահարդարումները կատարվում են միմիայն եվրոպական արտադրության բարձրորակ դիմահարդարման պարագաներով, որոնք ապահովում են հաճախորդի անթերի և գեղեցիկ տեսքը ավելի երկար ժամանակ:

 

 

[gallery]


Հարց մասնագետին

Հարգելի այցելուներ, մեր արհեստավարժ մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Սրահն աշխատում է ամեն օր

Աշխ. ժամերը՝
09:00-20:00 Վարդանանց 7/60 (մուտքը Տպագրիչների կողմից)

Copyright © 2014

Developed by IT Manager LLC
Viber: +37493 70-88-11
Հեռ` +37410 52-40-59