Մեծագույն հարցը, որը մինչ օրս չի գտել իր պատասխանը, և որին չեմ կարող պատասխանել նույնիսկ ես`կանացի հոգու ուսումնասիրման իմ երեսնամյա գործունեության ընթացքում, այն հարցն է, թե` «ինչ է ուզում կինը»:  
Զիգմունդ Ֆրեյդ



Մենք գտել ենք պատասխանը`

ԲՅՈՒԹԻ ԱՐՄԵՆԻԱ


Գլխավոր  / Ծառայություններ / Ասեղային էպիլյացիա






 


Ասեղային էպիլյացիան համարվում է մեր ժամանակների ամենաանվնաս և արդյունավետ մեթոդներից մեկը` մարմնի տարբեր հատվածներից անցանկալի մազերի հեռացման համար: Մեթոդի էությունը կայանում է նրանում, որ էլեկտրոդը թափանցում է մազարմատի ֆոլիկուլի մեջ և հաստատուն հոսանքի ցածր լարման ազդեցությամբ անջատվում է ջերմություն, որի արդյունքում մազարմատը թերմոլիզի ենթարկվերով ոչնչանում է:

Այս մեթոդի արդյունքում մազերի աճը նվազում է, նոր աճող մազերը բարակում են, և մի քանի անգամ մազահեռացում կատարելուց հետո հաճախորդը ազատվում է անցանկալի մազերից: Մազերի աճը կանխելու ժամանակահատվածը և արդյունավետությունը շատ անհատական է` կախված է մարդու օրգանիզմի առանձնահատկություններից, մազի հաստությունից, խտությունից, հորմոնալ խնդիրներից:

Վերջնական արդյունքի հասնելու համար հարկավոր է կատարել շարունակական պրոցեդուրաներ: Ասեղային էպիլյացիա կատարվում է մաշկի բոլոր հատվածներում, սակայն խորհուրդ չի տրվում այն կատարել թևատակի շրջանում, քանի որ քրտնագեղձերի հետ կապված խնդիները կարող են գլուխ բարձրացնել:

Անցանկալաի մազերն ավելի արագ են վերանում, եթե նախկինում տվյալ հատվածում մազահեռացում չի արվել: Անհրաժեշտության դեպքում կատարվում է նաև տեղային ցավազրկում:

 


Հարց մասնագետին

Հարգելի այցելուներ, մեր արհեստավարժ մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Սրահն աշխատում է ամեն օր

Աշխ. ժամերը՝
09:00-20:00 Վարդանանց 7/60 (մուտքը Տպագրիչների կողմից)

Copyright © 2014

Developed by IT Manager LLC
Viber: +37493 70-88-11
Հեռ` +37410 52-40-59