Մեծագույն հարցը, որը մինչ օրս չի գտել իր պատասխանը, և որին չեմ կարող պատասխանել նույնիսկ ես`կանացի հոգու ուսումնասիրման իմ երեսնամյա գործունեության ընթացքում, այն հարցն է, թե` «ինչ է ուզում կինը»:  
Զիգմունդ Ֆրեյդ



Մենք գտել ենք պատասխանը`

ԲՅՈՒԹԻ ԱՐՄԵՆԻԱ







մազերի ներկում

 

 

Ally's 10 ՄԱԶԵՐԻ ՆԵՐԿԵՐ

Առավելագույն պարզություն` նորագույն տեխնոլոգիայով:
Ստեղծված է նրանց համար, ովքեր գնահատում են ժամանակն ու որակը:

Եվրոպացի մաշկաբաններն ու հետազոտողները, ովքեր մշտապես զբաղվում են առողջ մազերի պահպանմամբ, ձգտում են նվազեցնել մազերը ներկող նյութերի մեջ քիմիական բաղադրամասերի քանակը, քանի որ դրանք բավականին վատ ազդեցություն են ունենում գլխամաշկի վրա, և ի հայտ են գալիս այնպիսի տհաճ երևույթներ, ինչպիսիք են դերմատիտը, գլխամաշկի քորը, բորբոքումն ու կարմրությունը: Ally's 10-ը օգտագործելու արդյունքում մազերն իրոք դառնում են ավելի փայլուն և խոնավ, իսկ գլխամաշկը` ավելի հանգիստ:

 


mazeri nerker

ԳՈՒՅՆ

Սովորական ներկերը հաճախ ավելի շատ քսուքային զանգված (կրեմ) են պարունակում, ինչն ավելի է դժվարացնում գունավորող բաղադրամասի և օքսիդանտի ռեակցիան և արդյունքում գունային տոնը սկսում է չափազանց դանդաղ ազդել: Մեր մշակած տեխնոլոգիայի շնորհիվ` գունային տոնն ու օքսիդանտը միաժամանակ են ազդում մազի վրա:

 


մազերի վերականգնում

ԹԹՎԱԾՆԱՅԻՆ ՋՈՒՐ (Օքսիդանտ)

Թթվածնային ջրի բանաձևը ստեղծված գույնի հետ համատեղ, ցածր աստիճանի մածուցիկությամբ, ավելի է հեշտացնում ներկման գործընթացը և արագացնում ռեակցիան:

Խառնելու մեթոդը` 1:1

Բացացնելու աստիճանը` 1:2

Ծավալները` 9 -19 - 29 - 39

 


mazeri nerk

ՄԱԿԱԴԱՄԻԱՅԻ ՅՈՒՂ

Ally’s 10-ը պարունակում է մակադամիայի յուղ: Թանկարժեք մակադամիայի յուղը ստանում են Ավստրալիայում աճող մակադամիա կոչվող ծառի սերմերից: Այս յուղը օժտված է մի շարք բուժիչ հատկություններով, ինչպիսիք են դերմատիտի բուժումը և գլխամաշկի հետ կապված խնդիրները: Այն համարվում է հատուկ յուղ, քանի որ պարունակում է այնպիսի թթու, որն առկա է նաև գլխա մաշկի ճարպային հատվածում: Շնորհիվ խոնավեցնող հատկության` կոսմետոլոգիայում և վարսահարդարման մեջ կիրառելիս նույնիսկ ամենաթույլ, բարակ և գանգուր մազերը ստանում են անհրաժեշտ սնուցում, էներգիա և փայլ: Մակադամիայի յուղը պարունակում է մի շարք օգտակար ճարպաթթուներ, որոնք ձիթապտղի յուղի և մետաքսի սպիտակուցների հետ խառնելիս կարող են պաշտպանել վարսերը արևի ճառագայթներից:

 

ԱՄՈՆՅԱԿ

Առկա է այն նույն տոկոսային հարաբերությամբ, ինչպես ավանդական գունավորող ներկերում է: Քանակական տարբերություն լինում է միայն մուգ և բաց տոներում: Ամոնյակի ամենաբարձր մակարդակը 2 տոկոսից էլ պակաս է:

 

Ally’s 10-ի առավելությունները

• Դերմատիտը նվազում է 75%-ով

• Բարձր տեխնոլոգիայով ստացված գունային համակարգ, որը հեշտությամբ ծածկում է սպիտակ մազերը, պահում դրանք խոնավ և առողջ

• Ավելի շատ ժամանակ Allynea էքսկլյուզիվ ծառայությունների համար: Ally’s 10-ը համադրելի է բոլոր Allynea ծառայությունների հետ

• Ավելի շատ հաճախորդներ. եթե նախկինում 2 ժամում հնարավոր էր 6 հաճախորդի սպասարկել, ապա Ally’s 10-ի շնորհիվ այդ թիվը կարող է մինչև 10-ի

• Նույնիսկ ամենազբաղված և խստապահանջ հաճախորդներին բարձրակարգ և արագ սպասարկում

 


Հարց մասնագետին

Հարգելի այցելուներ, մեր արհեստավարժ մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Սրահն աշխատում է ամեն օր

Աշխ. ժամերը՝
09:00-20:00 Վարդանանց 7/60 (մուտքը Տպագրիչների կողմից)

Copyright © 2014

Developed by IT Manager LLC
Viber: +37493 70-88-11
Հեռ` +37410 52-40-59