Մեծագույն հարցը, որը մինչ օրս չի գտել իր պատասխանը, և որին չեմ կարող պատասխանել նույնիսկ ես`կանացի հոգու ուսումնասիրման իմ երեսնամյա գործունեության ընթացքում, այն հարցն է, թե` «ինչ է ուզում կինը»:  
Զիգմունդ Ֆրեյդ



Մենք գտել ենք պատասխանը`

ԲՅՈՒԹԻ ԱՐՄԵՆԻԱ


Գլխավոր  / Ապրանքատեսականի / Աքսեսուարներ








Dinair. Օդային դիմահարդարման աքսեսուարներ

 

Նորարարական դիմահարդարում, որը ի տարբերություն սովորական դիմահարդարման` մի քանի անգամ ավելի արդյունավետ է: Հատուկ մշակված սարքի` օդային խոզանակի միջոցով զանգվածը փչում են մաշկի վրա, որի օգնությամբ ծածկվում են մաշկի բոլոր անհարթությունները` դարձնելով այն ավելի բնական ու խնամված: Dinair ընկերության կողմից ստեղծված այս հրաշալի սարքը կարող է դառնալ յուրաքանչյուրի ամենօրյա անբաժան ուղեկիցը:

 

dinair

 

 

Studio Beauty հավաքածուն ներառում է`

mazeri nerker          մազերի վերականգնում                  mazeri nerk                 

• Օդային դիմահարդարման 12 երանգներ        • Պրո բյութի օդային խոզանակ        • “Moist & Dewy” խոնավեցնող կրեմ      

• Պրո բյութի օդային խոզանակ

• Նախշակաղապարների հավաքածու

• Ուսուցանող DVD

• Ստվերաներկի պաշտպանիչ

 

 

Pazzini. Վարսահարդարման պարագաներ

 

Հանրահայտ իտալական Claudia Pazzini ապրանքանիշը ունի նաև մազերի խնամքի համար նախատեսված եզակի և բարձրակարգ աքսեսուարներ, որոնք մազերը հարդարելու հետ մեկտեղ բարձրացնում են դրանց որակը, կատարում են բուժիչ, մազերի աճը խթանող և մազաթափությունը կանխող գործառույթներ:

Allynea  խորը թերապիան կատարվում է L-AserTek սարքի միջոցով, որը աշխարհում մազերի խնամքի համար նախատեսված գործիքների մեջ եզակի է: L-AserTek-ը կապույտ լամպի միջոցով արտացոլում է կապույտ գույնի սառը լույս, այդ լույսի ներգործության տակ  էլիքսիրները, չկորցնելով սնուցող նյութի ազդեցությունը մազի մակերեսի վրա, արագ  ներծծվում են մազի շերտերից (կուտիկուլներից) ներս:  L-AserTek-ը օգտագործվում է նաև գունաբացման ժամանակ, մի քանի անգամ կրճատվում է գունաբացման գործընթացի տևողությունը և   չի վնասում մազի մակերեսը: Այն անվտանգ է, ամրապնդում է մազերի կառուցվածքը, ապահովում է ներկի գունային փայլը և կայունությունը,  կանխում է մազաթափությունը: L-AserTek սարքը չի պարունակում նաև ուլտրամանուշակագույն ճառագայթ և բժշկության մեջ կիրառվում է որպես հակաբորբոքային ապարատ, օրինակ`հայմորիտի ժամանակ: 
 
Պացցինի գեղեցկության սրահներում հարդարումները կատարում են միայն ինֆրակարմիր ֆենով, որը ունի ոչ շատ հզոր ջերմաստիճան և կարմիր լույսի ազդակ: Ինֆրակարմիր ֆենը այդ լույսի ու թեթև ջերմաստիճանի միջոցով ներսից հարդարում է մազի շերտերը (կուտիկուլները): Որոշ ժամանակահատված ինֆրակարմիր ֆենով մազերը հարդարելուց հետո որակը փոխվում է: Արդյունքն ակնհայտ է հենց առաջին հարդարումից հետո: Ինֆրակարմիր ֆենը օգտագործվում է նաև Allynea թերապիաների ժամանակ:  
 
Ինֆրակարմիր արդուկը բացարձակապես սառն է. սառը վիճակում եռացնում է ջուրը` առանց այն չեզոքացնելու: Այս բացառիկ գործիքը կիրառելի է նաև  Allynea քսուքների հետ համատեղ և հաղորդում է մազին արագ և հավելյալ սնուցում: Ինֆրակարմիր արդուկը մասնագետների կողմից կիրառվում է նաև մազերի ներկման գործընթացում, այն բացարձակապես չունի ջերմաստիճան, սակայն ունի հզոր ազդեցություն և չի վնասում մազի մակերեսը, լույսի ներգործությամբ կարողանում է քսուքների հետ խորը ներթափանցել և կատարել ֆիքսում մազի մեջ` չխախտելով PH բալանսը:
   

 

բանալի բառեր` gexeckutyan srah | kosmetika | mazeri xnamq | mazeri bujum | varsahardarum | sanrvacq | mazeri dzevavorum | harsanekan sanrvacqner | milirovka


Հարց մասնագետին

Հարգելի այցելուներ, մեր արհեստավարժ մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Սրահն աշխատում է ամեն օր

Աշխ. ժամերը՝
09:00-20:00 Վարդանանց 7/60 (մուտքը Տպագրիչների կողմից)

Copyright © 2014

Developed by IT Manager LLC
Viber: +37493 70-88-11
Հեռ` +37410 52-40-59