Մեծագույն հարցը, որը մինչ օրս չի գտել իր պատասխանը, և որին չեմ կարող պատասխանել նույնիսկ ես`կանացի հոգու ուսումնասիրման իմ երեսնամյա գործունեության ընթացքում, այն հարցն է, թե` «ինչ է ուզում կինը»:  
Զիգմունդ Ֆրեյդ



Մենք գտել ենք պատասխանը`

ԲՅՈՒԹԻ ԱՐՄԵՆԻԱ


Գլխավոր  / Մեր մասին






Մազերի խնամք, գեղեցկության սրահ Երևանում


Հայաստանում BEAUTY ARMENIA ապրանքանիշը ներկայացնում է ՇԱՊԻՆ ԳԱՐԱՅ (SHAPIN GARAY LLC) ընկերությունը, որը գործում է դեռևս 2007 թ.-ից: BEAUTY ARMENIA-ն, որպես ապրանքանիշ, գրանցվել է 2012 թ.-ին: Ընկերության նպատակը հայաստանյան սպասարկման ոլորտում եվրոպական չափանիշներին համապատասխան ծառայությունների մատուցումն էր, ինչը սկսեցինք առաջին հերթին բարձրակարգ և արհեստավարժ վարսահարդարների, դիմահարդարների և մատ- նահարդարների թիմ հավաքելով: Խնդիր դրեցինք ապահովել բարձր սպասարկում Պացցինի գեղեցկության սրահ - ստուդիաներում` շեշտը դնելով հաճախորդներին անհատական մոտեցում ցուցաբերելու վրա:
Ընդարձակ սրահը հնարավորություն է տալիս հրավիրել բարձրակարգ մասնագետների (վարսահարդար, դիմահարդար և մատնահարդար): Սրահն ապահովում է նաև հաճախորդներով:
Կարճ ժամանակահատվածում մեր ընկերության մշտական և հավատարիմ գործընկերները դարձան լեհական Bell Cosmetics, ամերիկյան Gity Cosmetics հանրահայտ ապրանքանիշերը և աշխարհահռչակ իտալական Claudia Pazzini մազերի խնամքի բնական միջոցներ և աքսեսուրներ արտադրող ընկերությունը:

Claudia Pazzini ընկերության հետ համագործակցության սկզբում մեր մասնագետները վերապատրաստվեցին Իտալիայում: Այժմ այդ ընկերության արտադրանքը օգտագործվում է ոչ միայն Պացցինի սրահ-ստուդիաներում, այլև Երևանի առաջատար գեղեցկության սրահներում, իսկ այդ սրահների մասնագետները պարտադիր նախապես մասնակցում են վերապատրաստման դասընթացներին` ընկերության ապրանքատեսականուն և կիրառման տարբերակներին լավագույնս տիրապե տելու համար:


ավելին


Հարց մասնագետին

Հարգելի այցելուներ, մեր արհեստավարժ մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Սրահն աշխատում է ամեն օր

Աշխ. ժամերը՝
09:00-20:00 Վարդանանց 7/60 (մուտքը Տպագրիչների կողմից)

Copyright © 2014

Developed by IT Manager LLC
Viber: +37493 70-88-11
Հեռ` +37410 52-40-59