Մեծագույն հարցը, որը մինչ օրս չի գտել իր պատասխանը, և որին չեմ կարող պատասխանել նույնիսկ ես`կանացի հոգու ուսումնասիրման իմ երեսնամյա գործունեության ընթացքում, այն հարցն է, թե` «ինչ է ուզում կինը»:  
Զիգմունդ Ֆրեյդ



Մենք գտել ենք պատասխանը`

ԲՅՈՒԹԻ ԱՐՄԵՆԻԱ


Գլխավոր  / Մեր մասին






Մազերի խնամք, գեղեցկության սրահ Երևանում


Հայաստանում BEAUTY ARMENIA-ն ներկայացնում է «Գարայ սար» ընկերությունը, որը գործում է դեռևս 2007 թ.-ից: Ընկերության նպատակը հայաստանյան սպասարկման ոլորտում եվրոպական չափանիշներին համապատասխան ծառայությունների մատուցումն է, ինչը սկսել ենք առաջին հերթին բարձրակարգ և արհեստավարժ վարսահարդարների, դիմահարդարների և մատնահարդարների թիմ հավաքելով:

Ի սկզբանե ընկերությունը խնդիր էր դրել ապահովել բարձր սպասարկում Պացցինի գեղեցկության սրահ-ստուդիաներում`շեշտը դնելով հաճախորդներին անհատական մոտեցում ցուցաբերելու վրա:
Pazzini ընդարձակ սրահը հնարավորություն է տալիս հրավիրել բարձրակարգ մասնագետների (վարսահարդար, դիմահարդար և մատնահարդար): «Գարայ սար» ՍՊԸ-ն համարվում է Pazzini բրենդի` Allynea հանրահայտ ապրանքանիշի միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում 2013 թ.-ից, որն այժմ պատկանում է ֆրանսիական հայտնի HD Cosmetics կազմակերպությանը:
Ընկերության հետ համագործակցության սկզբում մեր մասնագետները վերապատրաստվեցին Իտալիայում, այնուհետև ֆրանսիայում:
Այժմ Allynea արտադրանքը օգտագործվում է ոչ միայն Պացցինի սրահ-ստուդիաներում, այլև Երևանի առաջատար գեղեցկության սրահներում, իսկ այդ սրահների մասնագետները պարտադիր նախապես մասնակցում են վերապատրաստման դասընթացներին` ընկերության ապրանքատեսականուն և կիրառման տարբերակներին լավագույնս տիրապետելու համար:
Ի դեպ, Beauty Armenia-ն Allynea ապրանքանիշի միակ պաշտոնական ներկայացուցիչն է ոչ միայն Հայաստանում, այլև՝ Կովկասում: 2012-ից ընկերությունը գործունեություն է սկսել նաև Վրաստանում: Արդեն համագործակցում ենք մի քանի գեղեցկության սրահների հետ և մեծ առաջընթաց ենք տեսնում այս շուկայում: Նախատեսում ենք նաև Պացցինի սրահ-ստուդիաների մասնաճյուղեր բացել Ստեփանակերտում, Գյումրիում, Վանաձորում:

Pazzini սրահում մատուցվում են նաև զանազան ծառայություններ , մասնավորապես՝ մազահեռացման ծառայություն գերմանական վերջին սերնդի ELOS SHR սարքավորումով: Ինչպես նաև՝ դաջվածքի մաքրում, պիգմենտացիայի մաքրում, մազանոթային ցանցի (купероз) բուժում, կորյակների (акне) բուժում, ածխածնի սև պիլինգ (карбоновый пилинг, голливудская чистка) , երիտասարդացում՝ դեմք, դեկոլտե և այլն:


Հարց մասնագետին

Հարգելի այցելուներ, մեր արհեստավարժ մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Սրահն աշխատում է ամեն օր

Աշխ. ժամերը՝
09:00-20:00 Վարդանանց 7/60 (մուտքը Տպագրիչների կողմից)

Copyright © 2014

Developed by IT Manager LLC
Viber: +37493 70-88-11
Հեռ` +37410 52-40-59